Միջազգային

Ադրբեջանում ԵՄ դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն այսօր կանչվել է ԱԳՆ. հայտնում են այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի, ինչպես նաև եվրահանձնակատար Նիկոլաս Շմիտի հայտարարությունների կապակցությամբ։

«Նշվել է, որ Ադրբեջանական Հանրապետությունը Եվրոպական միության հետ իր հարաբերությունները կառուցում է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, փոխադարձ հարգանքի, իրավահավասարության և ընդհանուր շահի սկզբունքների հիման վրա, և որ հակառակ կողմը պետք է խստորեն հետևի այդ հիմնարար սկզբունքներին»,- հայտնել են ԱԳՆ-ից: