Միջազգային

Թուրքիան հրթիռային հարվածներով է պատասխանել Անկարայի ահաբեկչությանը

Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ երկրի բանակը հրթիռային հարվածներ է հասցրել հարևան Սիրիայի և Իրաքի տարածքում գտնվող օբյեկտներին, որոնք կապված են քրդական «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ․հայտնում է BBC-ն։

Անկարան այդ խմբավորմանն է պատասխանատու համարում չորեքշաբթի օրը Անկարայի մերձակայքում գտնվող ավիատիեզերական ընկերության կենտրոնակայանի վրա տեղի ունեցած հարձակման համար։

Հիշեցնենք՝ ահաբեկչությունից հետո սպանվել է առնվազն հինգ մարդ: Թուրքական ռազմական հրամանատարության հայտարարության համաձայն՝  «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման օբյեկտների ուղղությամբ մի շարք հարվածների արդյունքում սպանվել է 59 մարդ, որոնց Անկարայում ահաբեկիչներ են անվանում: Սիրիայի քրդական աշխարհազորայիններն իրենց հերթին հայտնում են, որ երկրի հյուսիսում և Արևելքում թուրքական հարվածների զոհ է դարձել առնվազն 12 խաղաղ բնակիչ: