Միջազգային

Ռուսական տվյալների միջոցով հութիները մեծացրել են առևտրային նավերի վրա հարձակումը

Ռուսաստանը Եմենի հութներին է փոխանցել ռուսական արբանյակների տվյալներ՝ Կարմիր ծովում առևտրային նավերի վրա անօդաչուներով և հրթիռներով գրոհելու համար: Այդ մասին հոկտեմբերի 24-ին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով եվրոպական երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներին և այլ աղբյուրների:

Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ ռուսական արբանյակային տվյալները փոխանցվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամների միջոցով: Ռուսաստանի կողմից տրամադրվող թիրախավորումը հութիներին թույլ է տվել ընդլայնել իրենց հարվածների մասշտաբները։ ՌԴ իշխանությունները չեն մեկնաբանել The Wall Street Journal-ի հրապարակումը։