Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի «բարձր շրջանակներում» կան մարդիկ, որոնք ձգտում են բռնակցել Բելառուսը: Սակայն նման փորձը, ըստ Լուկաշենկոյի, կհանգեցնի պատերազմի։
«Դա անհնար է և անիրականանալի։ Վախենում եմ նույնիսկ ասել, որ սա պատերազմ է», - «Իզվեստիա - ին ասել Է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Բելառուսի և Ռուսաստանի միջև առանց այդ էլ ստեղծվում է Միութենական պետություն, ինչը թույլ է տալիս ավելի սերտ հարաբերություններ ձևավորել, քան նույնիսկ ունիտար պետությունում:
«Մենք կարող ենք կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնք ավելի սերտ և ամուր կլինեն, քան ունիտար պետությունում, և ոչ ոք ոչ մեկից չի նեղանա։ Ես փորձառու գործիչ եմ և դա հաստատ գիտեմ։ Գործիչ, որը կառչած չէ իշխանությունից․ ես հիմա ավելի շատ մտածում եմ երեխաների մասին, ձեր և մեր մասին և այլն, մենք չպետք է այդ ուղղությամբ զարգացնենք մեր համագործակցությունը», - ընդգծել է Լուկաշենկոն ։
Նախագահը նաև նշել է, որ այսօրվա իրողությունները քաղաքական գործիչներին թելադրում են մտածել վերահաս հետևանքների մասին, այլ ոչ թե գործել անցյալի սկզբունքներով:
«Սա միջնադար չէ, երբ տարածք ես գրավել, հարկերը վճարում ես ու լավ։ Աշխարհը փոխվել է, ուրիշ աշխարհ է։ Ուստի պետք չէ հիմար խնդիրներ դնել ձեր առջև, և միշտ պետք է մտածել այն մասին, թե ինչ կլինի հետո»։