Միջազգային

Էրդողանը Պուտինի հետ քննարկել է գերիների փոխանակման հարցը

Էրդողանը Պուտինի հետ քննարկել է գերիների փոխանակման հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մանրամասներ է հայտնել Կազանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումներից։

Էրդողանը հայտարարել է, որ Կազանի բանակցություններում տեսել է Ուկրաինայում հրադադար հաստատելու Պուտինի ձգտումը։ Ըստ նրա, Պուտինի հետ քննարկել է Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակումը։ «Անկարան կշարունակի դիվանագիտական ջանքերը»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական