Չեչնիայում անհայտ անձինք կրակել են «Ռոսգվարդիայի» Ուրալի վրա։ Մեկ զինվորական մահացել է: Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։
«Բազայի» տվյալներով՝ ռոսգվարդիայի վրա հարձակումը տեղի է ունեցել կեսօրին՝ Գրոզնիի շրջանի Պետրոպավլովսկայա գյուղում։ Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ռուսական իրավապահ մարմինների աշխատակիցները։ Հանցագործները դիմել են փախուստի։