Միջազգային

Վրաստանում անիրատեսական են համարում ՆԱՏՕ–ին անդամակցելը

Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցությունը մոտ ժամանակներս անիրատեսական է․այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի խորհրդական, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով նախկին հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

Imedi հեռուստաալիքի եթերում նա նշել է․ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը մոտ ապագայում անիրատեսական է։ Դա բացարձակապես պարզ է, այնպես չէ՞»:

Մինչ այդ «Վրացական երազանք–Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ 2008թ․ Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ չեն ընդունել, քանի որ «իրական համակարգողները» պատրաստվում էին Կիևը և Թբիլիսին պահել որպես «կենդանի ուժ» Ռուսաստանի հետ պատերազմի համար: