ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ Պետքարտուղարը ցավակցություն է հայտնել հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Լիբանանի Կապույտ գծի երկայնքով հակամարտությանը դիվանագիտական ճանապարհով լուծում գտնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու կարևորությունը: