Միջազգային

Auchan-ը հեռանում է Ռուսաստանից. Le Figaro

Ֆրանսիական Le Figaro-ն հաղորդում է, որ ընկերությունը գտել է իր բիզնեսի գնորդներին և գտնվում է բանակցությունների եզրափակիչ փուլում:

Պարբերականը նշում է, որ ֆրանսիական ցանցն այլևս չի կարող գործել պատժամիջոցների պայմաններում։ Գնորդի անունը չի հրապարակվում: Ընկերությունը դեռ չի մեկնաբանել տեղեկատվությունը:

Դեռ մայիսին Auchan Retail-ը հերքել էր Ռուսաստանից հեռանալու մասին լուրերը: