Ռուսաստանը մտադիր է հարաբերություններ կառուցել այն երկրների հետ, որոնք հարգում են նրա անկախությունն ու ավանդույթները՝ որպես BRICS գործընկեր պետություն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի ղեկավարը BRICS-ի 16-րդ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է, որ Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ, եթե կորցնի իր ինքնիշխանությունը։
«Տնտեսության, ֆինանսների, ռազմական գործերում մեր ինքնիշխանության և անկախության ամրապնդումը նշանակում է բարձրացնել մեր անվտանգությունը և պայմաններ ստեղծել ապագայում նրա վստահ զարգացման համար՝ որպես անկախ, լիարժեք և ինքնաբավ պետություն։ Այն գործընկերները, ովքեր հարգում են Ռուսաստանի անկախությունը, ավանդույթները, մենք նույն կերպ ենք վերաբերվում»,- ասել է Պուտինը։
Խոսելով Ուկրաինայի հետ հակամարտությունից, ՌԴ նախագահը նշել է, որ Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի կորուստները վերջին մեկ ամսվա ընթացքում կազմել են 26 հազար մարդ։
Թե ինչպես կկառուցվեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն ընտրություններից հետո, կախված է հենց ԱՄՆ-ից, նշել է Պուտինը։ «Եթե «բաց լինեն» ՌԴ հետ հարաբերություններ կառուցելու համար, մենք ևս նույնը կանենք։ Չեն ցանկանա՝ պետք չէ»,- ասել է Պուտինը։