Միջազգային

Պուտինը երախտապարտ է Էրդողանին

Ռուսաստանը երախտապարտ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2022 թվականին Ուկրաինայի հետ բանակցությունների հարթակ տրամադրելու համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի հետ բանակցություններին, ես արդեն բազմիցս խոսել եմ այդ մասին, մենք երախտապարտ ենք Թուրքիայի նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով ժամանակին մեզ հարթակ է տրամադրել բանակցությունների համար։

Այս բանակցային գործընթացի ընթացքում՝ 2022 թվականի վերջին, մենք հանդես եկանք հնարավոր փաստաթղթով՝ խաղաղության պայմանագրի նախագծով։ Ուկրաինական պատվիրակությունը նախաստորագրեց այն, ինչը նշանակում էր, որ գոհ են, իսկ հետո պարզապես հրաժարվեց»,- ասել է Պուտինը BRICS-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։