Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիկայան հայտարարել է, թե Անկարայում ահաբեկչության կատարողներից մեկը երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամ է։
Դա Ռոժդեր անունով Ալի Արիկն է, որը երեկ ոչնչացվել է Tusas ձեռնարկության վրա հարձակման ժամանակ։
Հիշեցնենք՝ առնվազն 5 մարդ է զոհվել, 22-ը՝ վիրավորվել Անկարայի շրջանում թուրքական օդատիեզերական ընկերության կենտրոնակայանի վրա հարձակման հետևանքով: