Առնվազն յոթ երկիր՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Հունգարիան, Սլովակիան, Բելգիան, Սլովենիան և Իսպանիան, չեն շտապում Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրել․ գրում Է Politico-ն:
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիանա Սմիթը պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ դաշինքն այս պահին դեռ պատրաստ չէ Ուկրաինային անդամակցություն առաջարկել: Այն փաստը, որ Գերմանիան թերահավատորեն է վերաբերում ՆԱՏՕ-ին միանալու՝ Կիևի պատրաստակամությանը, խոսել է հենց Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ, Politico-ի աղբյուրներն ընդգծում են, որ Բեռլինը և Վաշինգտոնը չեն բացառում, որ ինչ-որ պահի Ուկրաինան կարող է դառնալ դաշինքի անդամ:
«Բելգիան, Սլովենիան և Իսպանիա, թաքնվում են ԱՄՆ-ի և Գերմանիայի թիկունքում։ Նրանք կասկածում են», - մեջբերում է պարբերականը աղբյուրի խոսքը։
Մեկ այլ աղբյուր Politico-ին ասել է, որ երկրները «վերացականորեն աջակցում են» Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, բայց երբ դա ավելի մոտ լինի իրականությանը, նրանք կսկսեն ավելի հրապարակայնորեն դեմ արտահայտվել այդ գաղափարին: