Հնդկաստանն արգելափակել է Թուրքիայի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին՝ Պակիստանի հետ Անկարայի լավ հարաբերությունների պատճառով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ դաշինքին և անդամակցության հայտ է ներկայացրել դաշինքի 16-րդ գագաթնաժողովից առաջ: Բայց առայժմ նա ստիպված կլինի թաղել այդ գաղափարը։
«Կարնեգի» հիմնադրամի նախկին դիվանագետ և թուրքական արտաքին քաղաքականության փորձագետ Սինան Ուլգենը BILD-ին բացատրել է, որ Թուրքիայի անդամակցությանը BRICS-ին խոչընդոտում է Հնդկաստանը: Պատճառը Հնդկաստանի թշնամական հարաբերություններն են Պակիստանի հետ, և վերջինիս լավ հարաբերությունները Անկարայի հետ։
Ուլգենի կարծիքով՝ Էրդողանը ցանկանում է մերձենալ Վլադիմիր Պուտինի դաշինքի հետ՝ Թուրքիայի «ռազմավարական ինքնավարությունն» ամրապնդելու համար: Բացի այդ, նա այդպես է արտահայտում իր հիասթափությունը ԵՄ-ից։ Մեկ այլ դրդապատճառ է «քաղաքական հեղինակությունը». Էրդողանը ցանկանում է ցույց տալ, որ «կարող է միաժամանակ նստել ՆԱՏՕ-ի և ԲՐԻԿՍ-ի սեղանների շուրջ»: Նա իրեն «միջնորդ» է համարում միջազգային ասպարեզում։