Միջազգային

«Ավելի արդար աշխարհակարգի անցումը հեշտ չի ընթանում». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS+-ի գագաթնաժողովին հայտարարել է, թե ավելի արդար աշխարհակարգի անցումը հեշտ չի ընթանում, գործի են դրվում անառողջ մեթոդներն ու պատժամիջոցները:

Radar Armenia-ն ներկայացնում է Պուտինի հայտարարությունների առնանցքային կետերը.

«Ուկրաինան օգտագործում են Ռուսաստանի անվտանգության համար կրիտիկական սպառնալիքներ ստեղծելու նպատակով։

Ռուսաստանին ցանկանում են ռազմավարական պարտություն կրել, դրանք պատրանքային հաշվարկներ են, որոնք կարող են անել միայն նրանք, ովքեր չգիտեն Ռուսաստանի պատմությունը։

Մերձավոր Արևելքում իրավիճակը մտահոգիչ է, խոսքը գնում է հին հակամարտության սրման մասին։

Մերձավոր Արևելքում հակամարտության սրման աստիճանը տարածաշրջանը դնում է լայնամասշտաբ պատերազմի եզրին։

Ռուսաստանը ձգտում է իր ներդրումն ունենալ Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման գործում։

Մերձավոր Արևելքում խաղաղությունը կարելի է ապահովել Պաղեստինի նկատմամբ պատմական անարդարությունը շտկելու միջոցով»։