Միջազգային

Պատերազմող երկիրը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ներկայումս ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ որոշում կայացնելու կարիք չկա։

«Մենք որոշում կայացրինք Վաշինգտոնում և Վիլնյուսում։ Կարծում եմ՝ այժմ այլ որոշման կարիք չկա։ Շատ կարևոր է հստակեցնել, որ պատերազմական վիճակում գտնվող երկիրը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, դա բոլորը գիտեն, այս հարցում տարաձայնություններ չկան»,- հայտարարել է նա։

Միևնույն ժամանակ՝ Շոլցը նշել է, որ «ՆԱՏՕ-ի հրավերին սովորաբար բավական արագ հետևում է անդամակցությունը»։