Միջազգային

«Տրանսպորտային միջանցքները գործում են». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել BRICS+-ի գագաթնաժողովին՝ ընդգծելով. «Ադրբեջանի տարածքում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների բոլոր հատվածները հաջողությամբ գործում են»։

«Ադրբեջանը միջազգային հարաբերություններում բազմակողմանիության սկզբունքի ակտիվ կողմնակից է, ինչն ակնառու կերպով ցուցադրվեց 2020-2023թթ. Չմիավորման շարժման նախագահության շրջանում»,- ասել է նա։ Ըստ Ալիևի՝ օգտագործելով իր աշխարհագրական դիրքը և ստեղծելով ժամանակակից ենթակառուցվածքներ՝ Ադրբեջանը վերածվել է Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկի. «Այս պահին, հաշվի առնելով մեր երկրի տարածքով բեռնափոխադրումների պահանջարկի կտրուկ աճը, մենք լրացուցիչ միջոցներ ենք ներդնում այդ միջանցքների թողունակության ավելացման համար»։