Միջազգային

Նեթանյահու. «Ես հիասթափված էի Մակրոնից»

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դժգոհել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից․ «Ես խոսեցի նախագահ Մակրոնի հետ․ շատ հիասթափված եմ նրանից։

Պատերազմի սկզբում ես գնահատում էի նախագահ Մակրոնի օգնությունն ու աջակցությունն Իսրայելին, սակայն հետագայում հասկացա, որ նա աստիճանաբար փոխում է իր դիրքորոշումը, և դա հակասում է մեր ընդհանուր շահերին»,- ասել է նա։

Ըստ Նեթանյահուի՝ Մակրոնը պահանջել է դադարեցնել զենքի առաքումը Իսրայել, սակայն Իրանը երբեք սահմանափակումներ չի կիրառել «Հեզբոլլահի» կամ «Համասի» դեմ։