Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հինգշաբի Կազանում ԲՐԻԿՍ+ ձևաչափով հանդիպման մասնակիցները կքննարկեն հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ահաբեկչության դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը, տեխնոլոգիաների փոխանակումը և համաշխարհային հանրությանը հուզող այլ հարցեր։
«Բոլորիդ հետ միասին հանդիպում կունենանք ԲՐԻԿՍ+ ձևաչափով։ Այս ընդլայնված ձևաչափն արդեն իսկ լավ ապացուցել է, որ հնարավորություն է ընձեռում ուղիղ և բաց երկխոսության ասոցիացիայի անդամների միջև։ Միասին մենք կանդրադառնանք համաշխարհային հանրությանը հուզող հարցերին՝ կայուն զարգացում, աղքատության վերացում, հակամարտությունների խաղաղ լուծում, ահաբեկչության և միջսահմանային հանցագործությունների դեմ պայքար, կլիմայի փոփոխությանը հարմարվողականություն, տեխնոլոգիաների և գիտելիքների փոխանակում»,- ասել է ՌԴ նախագահը։