Առնվազն 5 մարդ է զոհվել, 22-ը՝ վիրավորվել Անկարայի շրջանում թուրքական օդատիեզերական ընկերության կենտրոնակայանի վրա հարձակման հետևանքով:
«Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, վիրավորների ընդհանուր թիվը 22 է։ Նրանցից երեքը դուրս են գրվել հիվանդանոցից»,– հեռուստաեթերում ասել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան: Նրա խոսքով՝ հարձակման հետ, ամենայն հավանականությամբ, կապված է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։
Ավելի վաղ Երլիկայան ասել էր, որ երկու հարձակվողները՝ տղամարդ և կին, սպանվել են: