Միջազգային

Իրանը հերքում է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները

Իրանը հերքում է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու վերաբերյալ մեղադրանքները, պնդում է ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը։ Ամերիկյան իշխանություններն ու լրատվամիջոցները պարբերաբար Թեհրանին մեղադրում են ընտրություններին միջամտելու փորձի մեջ։

«Իրանը միանշանակ և բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ ընտրություններին միջամտելու ո՛չ շարժառիթներ, ո՛չ էլ մտադրություններ չունի, ուստի կտրականապես մերժում է նման մեղադրանքները»,- ասվում է հաղորդագրությունում։ 

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին, այդ պաշտոնի համար կպայքարեն հանրապետական ​​Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Քամալա Հարիսը։