Միջազգային

«Մոսկվան այնպես կպատասխանի, որ Ուկրաինան կվերանա»․ Լուկաշենկո

Եթե ՆԱՏՕ-ի զորքերը մտնեն Ուկրաինա, ապա Ռուսաստանը կարող է պահեստներից հանել ամենավտանգավոր զենքերը, BBC-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ 

«ՌԴ-ն չի կործանվի, եթե Զելենսկին «կեղտոտ ռումբ» նետի Մոսկվայի վրա, այլ այնպես կպատասխանի, որ Ուկրաինան կվերանա»,- ասել է նա։

Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանը Բելառուսի դաշնակիցն է և ինքն աջակցել և աջակցելու է Ռուսաստանին այնքան ժամանակ, որքան դրա կարիքը կա։