Միջազգային

Թուրքիայում ահաբեկչության հետևանքով կան զոհեր

Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 14-ը, կան պատանդներ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ 

Անկարայում այսօր թուրքական TUSAŞ ավիաարտադրող ընկերությունում ահաբեկչություն էր տեղի ունեցել:  Ենթադրաբար, ահաբեկիչները հարձակվել են գործարանի վրա՝ բաժանվելով երկու խմբի։

Մահապարտ-ահաբեկիչը պայթյուն է իրականացրել մուտքի մոտ, մյուս խումբը ներս է մտել և պատանդներ վերցրել։