Միջազգային

Բրազիլիայում ողբերգական ավտովթարի զոհ է դարձել 7 դեռահաս

Բրազիլիայում տեղի է ունեցել ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ 7 անչափահաս: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Պելոտաս քաղաքում բեռնատարը բախվել է ֆուրգոնի հետնամասին, որում գտնվել է թիավարող երիտասարդների թիմը։ Բախումից հետո բեռնատարը ֆուրգոնը դուրս է բերել երթևեկելի մասից և կողաշրջվել դրա վրա։

Վթարի հետևանքով զոհվել են ֆուրգոնի 10 ուղևորից 9-ը, որոնցից 7-ը՝ դեռահաս թիավարներ, ովքեր վերադառնալիս են եղել մրցումներից: Միայն 17-ամյա բրազիլացի մարզիկին է հաջողվել ողջ մնալ։ Հաղորդվում է, որ բեռնատարի վարորդը աննշան վնասվածքներ է ստացել։

Դեպքին անդրադարձել է նաև Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան՝ իր ցավակցությունը հայտնելով սոցիալական ցանցերում. «Չկան բառեր, որոնք կարող են նկարագրել երեխայի կամ թոռան կորստի ցավը: Այդ ցավն անուղղելի է»։