Թբիլիսիի Ազատության հրապարակում պատրաստվում են «Վրացական երազանքի» նախընտրական մեծ հանրահավաքին։
Քաղաքի կենտրոնը կեսգիշերից փակ է երթևեկության համար: Մոտակա փողոցներում կազմակերպվել են ավտոբուսների կայանատեղիներ, որոնցով շրջաններից հանրահավաքի մասնակիցների են բերում։
«Վրացական երազանք»-ում հայտարարել են, որ հանրահավաքի ժամանակ սպասում են «հարյուր հազարավորների»։
Պաշտոնական մասը կմեկնարկի ժ․ 19:00: