ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։
Կազանի միջազգային օդանավակայանում Գուտերեշին դիմավորել է Հանրապետության պետխորհրդի նախագահ Ֆարիդ Մուհամետշինը։
Նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ-ն քննադատել է Գուտերեշի մասնակցությունը BRICS-ի գագաթնաժողովին՝ հիշեցնելով, որ նա հրաժարվել է մասնակցել Շվեյցարիայում կայանալիք «Խաղաղության գագաթնաժողովին»։