Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։
Հանդիպման սկզբում ՌԴ նախագահը ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև միջբանկային գործարքների կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակվում են։ Նա ՌԴ նախագահին հրավիրել է Թուրքիա։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք ձեզ, պարոն նախագահ, մեր երկրում»,- ասել է Էրդողանը։
Պուտինը նշել է, որ արաբա-իսրայելական հակամարտության կարգավորումը տեսնում է միայն երկու պետությունների բանաձևի հիման վրա։ ՌԴ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումները Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ «շատ մոտ են»։