ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի տետ-ա-տետ զրույցներ է ունեցել BRICS-ին մասնակցող գրեթե բոլոր առաջնորդների հետ. հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը.
«Ընթրիքի ընթացքում առաջնորդները շատ են խոսել Կազանի, Թաթարստանի պատմության, Վոլգա գետի, ռուս ժողովրդի համար դրա նշանակության մասին։ Ուկրաինական հարցը ևս քննարկվել է։ Երեկ մեզ հաջողվեց գրեթե բոլոր առաջնորդների հետ զրուցել։ Քննարկվել են նաև BRICS-ի գագաթնաժողովին վերաբերող թեմաներ»,-ասել է Ուշակովը։