Միջազգային

Լուկաշենկոն կմասնակցի 2025թ. նախագահի ընտրություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կմասնակցի 2025 թվականի նախագահական ընտրություններին։

«Այո՛, Օլյա, կգնամ»,- ասել է Լուկաշենկոն՝ պատասխանելով «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման հաղորդավար Օլգա Սկաբեևայի հարցին:

Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025թ. հունվարին։