Միջազգային

Բայդենը կոչ է արել «քաղաքական առումով բանտարկել» Թրամփին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել «քաղաքական առումով բանտարկել» նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։

Այս մասին Բայդենը հայտարարել է Նյու Հեմփշիրում դեմոկրատական ​​կուսակցության նախընտրական շտաբ այցի ժամանակ։

«Նրան պետք է քաղաքական բանտ նստեցնենք։ Անձեռնմխելիության մասին Գերագույն դատարանի որոշումից հետո Թրամփը վստահ է, որ կարող է վերացնել, կրակել, սպանել նրան, ով իր համար վտանգ է ներկայացնում»,-ասել է Բայդենը։