Միջազգային

«Ուկրաինան չի կարողանա ATACMS հրթիռներով հասնել ՌԴ-ի օդատիեզերական ուժերի բազաներին». Օսթին

Ուկրաինան այլևս չի կարողանա ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներով հասնել ՌԴ-ի օդատիեզերական ուժերի բազաներին. Fox News-ին տված հարցազրույցում ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը.

«Ռուսաստանն արդեն իր օդային ուժերը դուրս է բերել հրթիռների շառավղից։ Ուկրաինան ինքնուրույն կարող է արտադրել բարձր հեռահարության անօդաչու սարքեր»,-ասել է Օսթինը։

The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ Մոսկվան հզոր պատասխան կտա ԱՄՆ-ին և նրա կոալիցիոն գործընկերներին, եթե նրանք թույլ տան Ուկրաինային հեռահար զենքով հարվածել ՌԴ-ի խորքերին։