Microsoft Corporation-ի հիմնադիր Բիլ Գեյթսը գաղտնի գումար է նվիրաբերել Հարիսի ընտրարշավին։
The New York Times-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ խոսքը 50 մլն դոլարի մասին է։
Պարբերականը նշում է, որ մասնավոր զրույցներում Գեյթսը բազմիցս հայտարարել է, որ անհանգստացած է Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության հեռանկարով։ Սակայն լրատվամիջոցներին տված մեկնաբանություններում գործարարն ընդգծել է իր երկկուսակցականությունը. «Ես քաղաքական սպեկտրի առաջնորդների հետ աշխատելու երկար պատմություն ունեմ, բայց այս ընտրությունները տարբեր են և աննախադեպ նշանակություն ունեն ամերիկացիների և աշխարհի ամենախոցելի մարդկանց համար»,-ասել է Գեյթսը։