Միջազգային

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն հունվարի 26-ը համարել է օպտիմալ և սահմանադրությանն ու ընտրական օրենսգրքին համապատասխան: Ըստ օրենքի՝ ընտրությունները պետք է տեղի ունենան ոչ ուշ, քան 2025թ․ հուլիսի 20-ը:

Դիտորդները կարծում են, որ Լուկաշենկոն որոշել է ընտրություններն անցկացնել ձմռանը, որպեսզի դժվարացնի ընդդիմության բողոքի ակցիաները: Նախագահի նախորդ ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2020թ․ օգոստոսին, ուղեկցվեցին Բելառուսի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ցույցերով։