Միջազգային

«ԼԳԲՏ համայնքն աճում է երկրաչափական արագությամբ». Իվանիշվիլի

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հանդես է եկել ի պաշտպանություն ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենսդրության․

«Ես ոչինչ չունեմ այդ հասարակության դեմ․ սովորական մարդիկ են։ Նրանք նորություն չեն, նման մարդկանց մասին հիշատակում են Սոկրատեսի ժամանակներից և նույնիսկ դրանից առաջ։ Քանի մարդը կա, այդպիսիք միշտ էլ եղել են։ Բայց գնում է քարոզչություն, և այդ քարոզչության ֆոնին հասարակության այդ հատվածն աճում է երկրաչափական առավելագույն արագությամբ», - ասել է Իվանիշվիլին։

Միլիարդատիրոջ խոսքով՝ «ամենամեծ գեյ շքերթը» տեղի է ունենում Բարսելոնում: Նա խորհուրդ է տվել դիտել միջոցառման լուսանկարները, որին, ըստ նրա, մասնակցում են նույնիսկ փոքր երեխաները։