Միջազգային

Վուչիչը չի մասնակցի BRICS-ին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը Կազանում BRICS-ի գագաթնաժողովին կներկայացնի փոխվարչապետը, քանի որ հոկտեմբերի 23-ին Բելգրադ կժամանի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Վուչիչի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում նա խոստովանել է, որ հայտնի հանգամանքների պատճառով չի կարողանա ներկա գտնվել։

Նա ընդգծել է, որ Սերբիան միակ երկիրն է Եվրոպայում, որը չի միացել Ռուսաստանի դեմ որևէ հռչակագրի։