Միջազգային

Պուտինը կատակել է, որ Մոդին իրեն առանց թարգմանիչ էլ է հասկանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ կատակել է, որ առաջնորդների հարաբերություններն այն մակարդակի վրա են, որ իրենք միմյանց կհասկանան նաև առանց թարգմանչի:

Հանդիպումը տեղի է ունեցել Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում և ուղեկցվել է հաջորդական թարգմանությամբ։
«Մենք այնպիսի հարաբերություններ ունենք, որ ես կարծում էի՝ Դուք առանց դրա էլ ամեն ինչ հասկանում եք», - կատակել է Պուտինն այն բանից հետո, երբ հնդկական կողմի թարգմանիչը սկսել է թարգմանել իր խոսքերը Մոդիի համար:

Հնդկաստանի վարչապետը գնահատել է կատակը, և երկու առաջնորդներն էլ ծիծաղել են։