Միջազգային

«Հարևանները վստահեցրել են՝ թույլ չեն տա Իսրայելին հարձակվել իրենց տարածքից». Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է՝ Իրանի բոլոր հարևան պետությունները հավաստիացրել են, որ թույլ չեն տա Իսրայելին օգտագործել իրենց տարածքն Իրանի դեմ հարձակվելու համար։

«Իրանը տարածաշրջանային խաղացողների այս հավաստիացումները համարում է Թեհրանի նկատմամբ բարեկամության և բարի կամքի դրսևորում, ինչը մենք ընդհանուր առմամբ կցանկանայինք ակնկալել բոլոր բարեկամ և հարևան երկրներից»,-ասել է Արաղչին։

Խոսելով միջուկային ենթակառուցվածքին հարվածելու Իսրայելի սպառնալիքների մասին՝ Արաղչին նշել է, որ մերձավորարևելյան բոլոր երկրները դեմ են Իսրայելի կողմի Իրանի վրա ցանկացած հարձակման, այդ թվում՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա։