Կազանում այսօր մեկնարկում է BRICS–ի 16-րդ գագաթնաժողովը, որ կնախագահի Վլադիմիր Պուտինը։ Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։
Գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ղեկավարներ:
Ռուսական ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, կքննարկվեն մոլորակի ամենասուր ճգնաժամերը, բազմաբևեռության ձևավորումը և BRICS-ում նոր պետությունների անդամակցության հարցը։ ՌԴ նախագահը BRICS–ի շրջանակներում նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը BRICS–ին անդամակցության հայտ է ներկայացրել, որ կքննարկվի այս գագաթնաժողովում։ Այս կառույցին միանալու մասին հայտնել է նաև Թուրքիան։
BRICS–ի գագաթնաժողովին մասնակցելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։