«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իշխող կուսակցությունը պետք է սահմանադրական մեծամասնություն ստանա նոր խորհրդարանում՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» արգելելու համար։
Միլիարդատերը քաղաքացիներին կոչ է արել հոկտեմբերի 26-ի ընտրություններում քվեարկել «Վրացական երազանքի» օգտին։
Նա քննադատել է նախկին վարչապետ Գիորգի Գախարիային՝ սպառնալով դատարանի առաջ կանգնեցնել իր նախկին գործընկերոջը և իր թիմի անդամներին.
«Այդ անբարեխիղճին (Գախարիային) և նրա աջակիցներին պետք է դատել»,-ասել է նա։
«Վրացական երազանքը» խոստանում է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում արգելել բոլոր խոշոր ընդդիմադիր կուսակցությունները՝ «Միացյալ ազգային շարժում», «Ախալի», «Գիրչի», «Լելո», «Գախարիա՝ հանուն Վրաստանի» և «Դրոա»։