Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մերժել է Ուկրաինայի հրավերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մերժել է Ուկրաինայի հրավերը՝ մասնակցելու առաջին Գլոբալ խաղաղության գագաթնաժողովին, սակայն ընդունել է Պուտինի հրավերը Կազան։

«Դա չի նպաստում խաղաղությանը»,-հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։

«Գուտերեշը մերժել է Ուկրաինայի հրավերը, սակայն ընդունել է հանցագործ Պուտինի հրավերը։ Սա սխալ ընտրություն է, որը չի նպաստում խաղաղությանը»,-ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշենք, որ այսօր Պուտինը Կազանում BRICS-ի շրջանակներում մի շարք հանդիպումներ կանցկացնի համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Չինաստանի նախագահի, Հնդկաստանի վարչապետի հետ։