Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ տարածքների դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորություն չի քննարկվում․
«Որոշ գործընկերներ կարող են ունենալ նման մտքեր: Նրանք այդ հարցերն ինձ հետ չեն քննարկում, բայց լրատվամիջոցներով, իհարկե, ստուգում են թեման։ Կարծում եմ՝ այստեղ ամեն ինչ կախված է Ուկրաինայի հասարակությունից»,- ասել է նա։
Զելենսկին նշել է, որ բոլոր բանակցություններում ուկրաինական կողմը բարձրացնում է անվտանգության երաշխիքների հարցը, և լավագույն տարբերակը ՆԱՏՕ-ն է։