Միջազգային

Ալբանիայում ձերբակալել են նախկին նախագահին

Ալբանիայում ձերբակալել են նախկին նախագահ Իլիր Մետային։

Նրա փաստաբանը նշել է, որ քաղաքական գործչին առևանգել են փողոցի մեջտեղից։

Մետան ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով։ Express-ի փոխանցմամբ՝ Մետան ամիսներ շարունակ հետախուզման մեջ է եղել ԱՄՆ-ի լոբբիստական ​​պայմանագրի և ենթադրյալ փողերի լվացման հետ կապված մեղադրանքներով։

Կասկածները կապված են նաև անօրինական ծախսերի հետ։