Իրանը ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին. հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Իրանն այդ սպառնալիքները դիտարկում է որպես սպառնալիք միջազգային հանրության անվտանգությանը և այդ կապակցությամբ գրավոր բողոք է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին»,-ասել է Բաղային։