Միջազգային

«Մոլդովայում եվրաինտեգրման հանրաքվեն անցել է ՌԴ-ի աննախադեպ միջամտության պայմաններում». Ստանո

Մոլդովայում եվրաինտեգրման հանրաքվեն անցել է Ռուսաստանի և նրա վստահված անձանց աննախադեպ միջամտության պայմաններում. հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն.

«Այս քվեարկությունը տեղի ունեցավ Ռուսաստանի և նրա վստահված անձանց աննախադեպ միջամտության ու ահաբեկման ներքո։ Ռուսաստանը նպատակ ունի ապակայունացնել Մոլդովայում ժողովրդավարական գործընթացները։ ԵՄ-ն արդեն մեկուկես տարի Մոլդովայում առաքելություն է անցկացնում, որի միակ նպատակը Ռուսաստանի դեմ տեղեկատվական պայքարն է: Հենց այդ առաքելության ներկայացուցիչներն ու եվրոպական դեսպանատների դիվանագետներն են քվեարկության ընթացքի վերաբերյալ Եվրահանձնաժողովի տեղեկատվության աղբյուրները»,-ասել է Ստանոն։

Պատասխանելով Մոլդովայում եվրոպական քարոզչության ցածր արդյունավետության պատճառների մասին հարցին՝ Ստանոն հայտարարել է, որ պատճառների վերլուծությունը ժամանակ է պահանջում։