Միջազգային

«Մոլդովան չանցավ ժողովրդավարության թեստը». Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ Մոլդովան չի անցել ժողովրդավարության թեստը նախագահական ընտրությունների և եվրաինտեգրման հանրաքվեի ժամանակ.

«Մոլդովան այս ընտրություններում ժողովրդավարության ոչ մի փորձություն չի անցել։ Որպեսզի արդարություն լինի, հարկավոր են հայտարարություններ Մոլդովայի վերաբերյալ, որը ԱՊՀ անդամ է, և այդ երկրի բնակչության կեսից ավելին դեմ է եվրաինտեգրմանը։ Մեր աչքերին թոզ են փչում և ասում, թե Մոլդովան արժանի է թեկնածուի կարգավիճակի, իսկ վրացի ժողովուրդը՝ ոչ։ Սա խայտառակություն է։ Վստահ եմ, որ երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, ընտրություններ տեղի կունենան, և արդարությունն անմիջապես կվերականգնվի»,-ասել է Կոբախիձեն։

Նշենք, որ Մոլդովայում քվեաթերթիկների 99,32%–ի հաշվարկից հետո Մայա Սանդուն ստացել է ձայների 42,31%–ը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 3-ին: