Այսօր Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության 81 պատգամավոր ստորագրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի պահանջով փաստաթուղթը։
Խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովի նիստում քննարկվել և հաստատվել է պատգամավորների ստորագրությունների վավերականությունը։
«Վրացական երազանքը» Զուրաբիշվիլիին մեղադրում է Վրաստանի սահմանադրության 52-րդ հոդվածի «Ա» ենթակետը խախտելու մեջ, ըստ որի՝ նախագահն արտաքին հարաբերություններում իր ներկայացուցչական լիազորություններն իրականացնում է կառավարության հետ համաձայնեցմամբ։
Իշխող կուսակցության մեծամասնությունը փորձում է երկրորդ անգամ իմպիչմենտի միջոցով պարտադրել Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժարականը։
Գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորների աջակցությունը։