Միջազգային

Պուտինը BRICS-ում հանդիպումներ կունենա գրեթե բոլոր առաջնորդների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում հանդիպումներ կունենա գրեթե բոլոր առաջնորդների հետ. հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը.

«ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կանցկացնի գագաթնաժողովին մասնակցող գրեթե բոլոր առաջնորդների հետ։ Թեմաների թվում կլինեն համաշխարհային օրակարգի հարցեր, մասնավորապես, իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ասոցացման երկրների համագործակցությունը Գլոբալ հարավի պետությունների հետ»,-ասել է Պեսկովը։