Թուրքիայում ահաբեկչական ճանաչված FETO կազմակերպության ղեկավար, գործող նախագահ Էրդողանի մրցակից համարվող Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է։ Այս մասին հայտնել է Hürriyet թերթի ներկայացուցիչ Հանդե Ֆիրաթը CNN TÜRK-ի ուղիղ եթերում։
«Բացի երիկամային անբավարարությունից և շաքարախտից, նա նաև դեմենցիա ուներ: Եվրոպական և ամերիկյան թիմերի միջև փողի համար պայքարի պատճառով Փենսիլվանիայում գտնվող Գյուլենի առողջական վիճակը վատացել է»,- ասել է նա:
Hürriyet-ը նշում է, որ կազմակերպությունը բաժանված է մի քանի մասի: Պատճառն այն է, թե ով է իրականում տնօրինելու գումարը, և ով է նշանակումներ անելու Արևմուտքում։
Կազմակերպությունը տիրապետում է հսկայական ֆինանսական ռեսուրսների: Միայն ԱՄՆ-ում դպրոցներից տարեկան հոսքը կազմում է 200-250 միլիոն դոլար: Նրան տօրինության տակ կա նաև հսկայական անշարժ գույք։
Հիշեցնենք` Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում էին 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։