Ընտրություններին ընդառաջ Մոլդովան բախվել է հանցավոր խմբավորումների և օտարերկրյա ուժերի աննախադեպ հարձակմանը. հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, ով հավակնում է երկրորդ ժամկետին։
«Իշխանությունները կորոշեն հետագա գործողությունները ընտրությունների վերջնական արդյունքների և հանրաքվեի հրապարակումից հետո։ Մոլդովան այսօր և վերջին ամիսներին բախվել է հանցավոր խմբավորումների և օտարերկրյա ուժերի կողմից աննախադեպ հարձակմանը։ Հանցավոր խմբավորումներն ու օտարերկրյա ուժերը տասնյակ միլիոնավոր եվրոներ են ծախսել՝ մեր երկրում քարոզչական արշավ կազմակերպելու համար։ Նրանք դա արեցին մեր քաղաքացիներին և մեր երկիրը անորոշության և անկայունության գոտի բերելու համար։ Նպատակը ժողովրդավարական գործընթացը վտանգելն էր։ Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին և կվերադառնանք որոշումներով»,-ասել է Սանդուն։