Միջազգային

Սանդուն առաջատար է

Մոլդովայի նախագահական ընտրություններում առաջատար է գործող նախագահ Մայա Սանդուն։ Նա ըստ նախնական տեղեկությունների, ստացել է ձայների 41,84 տոկոսը, նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 26,35 տոկոսը:

նախնական արդյունքները ԿԸՀ-ն հրապարակել է արձանագրությունների 97,88 տոկոսը մշակելուց հետո։

Ընտրություններում հաղթող կճանաչվի ընտրողների ձայների կեսից ավելին հավաքած թեկնածուն: Հակառակ դեպքում նոյեմբերի 3-ին կկազմակերպվի երկրորդ փուլ, որին կմասնակցեն առաջին փուլի երկու առաջատարները: